Ես և կարիերան
Ես դարձել եմ ղեկավար
Ղեկավար դառնալու երազանքդ արդեն իրականություն է: Ասել է թե՝ դու արդեն ունես աշխատակիցների խումբ, որին պետք է ուղղորդես, վերահսկես ու, ամենակարևորը, այնպես անես, որ աշխատանքը տա զգալի արդյունքներ: Դու իհարկե դա կարող ես անել:
Համոզված եմ, որ երբ ամբողջությամբ ծանոթանաս ղեկավար լինելու բոլոր նրբություններին ու կիրառես ճիշտ ռազմավարություն աշխատակիցներիդ նկատմամբ, ապա աշխատանքային գործունեության արդյունքները շատ արագ նկատելի կդառնան:
Լավ մասնագետ լինելը դեռ շատ քիչ է լավ ղեկավար դառնալու համար:
Ենթակայությանդ տակ գտնվող աշխատակիցներն էլ կայացած անհատներ են ու իրենց գործի գիտակներ: Լա՛վ, ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս ճիշտ ղեկավարել:
Եղիր բարի:
Այն գործընկերները, որոնք արդեն հայտնվել են քո ենթակայության տակ, քո յուրաքանչյուր խոսքից ու շարժումից պետք է բարություն ու հոգատարություն զգան: Իդեալական տարբերակ է, եթե աշխատակիցներդ քեզ ընդունեն ինչպես իրենց ընտանիքի անդամի: Ու պետք չէ խուսափել լավ արված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելուց:
Մի՛ փորձիր լինել առավել խելացի, քան քո ենթակաները:
Կարիք չկա ցույց տալու, որ դու ամեն ինչ գիտես: Դու պետք է վստահես որոշակի առաջադրանքների կատարումը մասնագետներին: Կարծում եմ՝ հասկանում ես, որ դու, օրինակ, լինելով գովազդի բաժնի ղեկավար, չես կարող փորձառու իրավաբանին հավասար գիտելիքներ ունենալ իրավաբանության ոլորտում:
Աշխատակիցն ունի սխալվելու իրավունք:
Հիշիր քեզ. դու էլ էիր, չէ՞, մեկ-մեկ թերանում կամ սխալներ անում: Ու կարծում եմ՝ կհամաձայնես ինձ հետ, որ հենց այդ սխալներից սովորելով ես դարձել էլ ավելի պատասխանատու և ուշադիր: Թույլ տուր աշխատակիցներդ ինքնուրույն գտնեն հարցի լուծման տարբերակներ, այլ ոչ թե վստահ լինեն, որ մեկ է, ղեկավարը գալու է և ասի, թե ինչն ինչպես է պետք անել և գրված նամակի մեջ հատ-հատ ուղղելու է անփութության պատճառով թույլ տրված բացթողումներն ու սխալները:
Ղեկավարը պետք է հեղինակություն լինի:
Շատ մտերիմ ընկերական հարաբերություններն այս դեպքում կարող են խանգարել քեզ` կայանալու որպես ղեկավար: Դա հատկապես դժվար է, եթե դու կարիերայի աճ ես ունենում այն ընկերությունում, որտեղ որոշ ժամանակ առաջ շարքային աշխատակից էիր: Լիդերը չի կարող իր աշխատակիցների հետ կիսվել իր անձնական խնդիրներով կամ պատմել իր թույլ կողմերի մասին:
Ուշադիր եղիր առաջադրանքներ տալիս:
Եթե դու առաջադրանքներ տաս ստիպողաբար կամ հրամայական տոնով, աշխատակիցները կա՛մ կսկսեն համառել, կա՛մ էլ իմիջիայլոց կկատարեն աշխատանքը` զուտ այն կատարելու համար:
Մոտիվացրու յուրաքանչյուրին:
Աշխարհը տեղում կանգ չի առնում, և շուրջն ամեն ինչ շատ արագ փոփոխվում է ու զարգանում: Եվ դու, որպես ժամանակակից ղեկավար, պետք է բաց չթողնես այդ փոփոխությունները: Պարբերաբար հարցրու աշխատակիցներիդ, թե ինչ մասնագիտական ամսագրեր կցանկանային կարդալ կամ որ թրեյնինգները կարող են նրանց նոր գիտելիքներ փոխանցել: Կարող ես նրանց համար ամսագրեր գնել և նաև առաջարկել որոշ մասնագիտական կայքեր` ոլորտի նորություններին տեղեկանալու համար:
Բեր օրինակներ սեփական փորձից:
Դժվար կլինի ստիպել աշխատակցիդ չուշանալ, եթե դու ինքդ ամեն օր աշխատավայր ես գալիս կես ժամ ուշացմամբ: Քո վարքագիծը, աշխատանքն ու շարժուձևը օրինակ է ծառայում մյուսների համար: Իսկ սեփական փորձառության ու աշխատանքային մեթոդների մասին կիսվելը միանշանակ կգնահատվի ենթականերիդ կողմից. չէ՞ որ դու բացահայտում ես հաջողության քո գաղտնիքը:
Ղեկավար լինելու փաստը ոչ մի կերպ չպետք է ազդի քո մարդ լինելու վրա:
Ինքնավտահությունը կարևոր հատկանիշ է, բայց դա չպետք է վերածվի մեծամտության: Աշխատակիցը պետք է հաճույքով շփվի քեզ հետ, և ոչ թե ամեն անգամ տհաճությամբ կատարի հանձնարարությունները: Եվ չմոռանաս օբյեկտիվության մասին: Ենթականերիցդ ոչ մեկը չպետք է որևէ առավելություն ունենա մյուսի նկատմամբ:
Սկսնակ ղեկավարի սխալները
-
Տալ անիմաստ հանձնարարություններ միայն այն պատճառով, որ աշխատակիցներն օրվա այդ հատվածում անգործ չնստեն:
-
Լինել մակերեսային` մտածելով, որ գործի բնույթը միայն ղեկավարելն է:
-
Մշտապես վերահսկողության տակ պահել աշխատակիցներին և օրվա ընթացքում նրանց կողմից արված աշխատանքը:
-
Հակված լինել միայն սեփական կարծիքին:
02.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ